Ուռուցքաբանություն
Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան. oncology.am
Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է բժշկի դիմել։
Այս խնդիրը հաճախ հայտնաբերվում է զուգարանի թղթի վրա մուգ կամ բաց կարմիր արյան բծերի շնորհիվ։ Այդպիսի բան կյանքում գոնե մեկ անգամ պատահում է մարդկանց ճնշող մեծամասնության մոտ։ Հետանցքը շատ զգայուն մաշկ ունի, որը կարող է հեշտությամբ վնասվել․ ճաքեր կարող են առաջանալ անգամ հենց նույն զուգարանի թղթի հետ շփման պատճառով։
Բացի այդ, կղանքի մեջ արյան շատ դեպքեր կապված են թութքի հետ։ Կղանքի մեջ արյան պատճառով բժշկի դիմած մարդկանց ճնշող մեծամասնությունը ունենում է թութք կամ հետանցքի ճաքեր։
Բայց կան նաև կղանքի մեջ արյան առկայության այլ պատճառներ, և դա կարող են լինել լուրջ հիվանդություններ, կամ վնասվածքներ, որոնք միանգամից չեն ախտորոշվում։ Աղեստամոքսային տրակտում արյան աղբյուրը միշտ չէ հեշտությամբ հայտնաբերվում։
Արյուն կղանքի մեջ․ ինչի՞ մասին է դա վկայում
Եթե արյունը գալիս է ստորին մարսողական տրակտից (հաստ կամ ուղիղ աղիքից), հնարավոր են հետևյալ պատճառները․
- Թութք;
- Դիվերտիկուլոզ՝ աղիքի պատի պարկանման արտափքումներ, որոնք հաճախակի են հանդիպում տարեց հասակում;
- Պոլիպներ, հաստ աղու բարորակ գոյացություններ, որոնք կարող են քաղցկեղային ուռուցքների նախակարապետները լինել;
- Անգիոդիսպլազիա՝ անոթների զարգացման ախտաբանական արատներ;
- Աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ, ինչպիսին են խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը;
- Հաստ աղու քաղցկեղ։
Եթե արնահոսության աղբյուրը բարակ աղում է տեղակայված, դա կարող է հետևյալ հիվանդությունների ախտանշան լինել․
- Ուռուցքներ (հազվադեպ);
- Անգիոդիսպլազիա;
- Դիվերտիկուլոզ;
- Կրոնի հիվանդություն։
Եթե արյունը կղանքի մեջ է անցնում մարսողական տրակտի վերին հատվածից, ապա դա կարող է հետևալ խանգարումների ազդանշանը լինել․
- Ստամոքսի կամ բարակ աղու վերին հատվածի խոց (Helicobacter pylori վարակով կամ դեղերով, մասնավորապես ասպիրինով և իբուպրոֆենով պայմանավորված);
- Ստամոքսի բորբոքում՝ գաստրիտ;
- Կերակրափողի երակների վարիկոզ լայնացում;
- Կերակրափողի բորբոքում (էզոֆագիտ);
- Ուռուցքային գոյացություններ;
- Կերակրափողի կամ ստամոքսի քաղցկեղ։
Ի՞նչ է վկայում արյան գույնը
Ստորին աղիքային տրակտի վնասվածքների պատճառով առաջացած արյունը սովորաբար լինում է բաց կարմիր։ Աղեստամոքսային տրակտով երկար ճանապարհ անցած արյունը մուգ գույն կունենա։
Որոշ դեպքերում արյունը աչքով չի երեևում, թեպետ և կա կղանքի մեջ։ Այս դեպքերում բժիշկները խոսում են թաքնված արյան մասին, որը համարվում է հաստ աղու քաղցկեղի ախտանշաններից մեկը։
Ի՞նչ է նշանակում բաց, մուգ և անտեսանելի արյունը
Թաքնված արյունը կղանքում։ Այն կարելի է հայտնաբերել միայն հատուկ անալիզի միջոցով, որը խորհուրդ է տվում 50 տարին լրանալուց հետո կատարել տարեկան մեկ անգամ։ Միևնույն ժամանակ այդ անալիզը չի կարելի շատ ճշգրիտ ախտորոշման մեթոդ համարել․ այն հայտնաբերում է աղու պոլիպների արյունը, իսկ պոլիպները անընդհատ չեն արնահոսում։
Կղանքում լավ նկատելի արյունը։ Այդ արյունը սովորաբար թարմ է (բաց կարմիր գույնի) և առաջանում է ստորին մարսողական տրակտի վնասման հետևանքով։
Մուգ խեժանման կղանք։ Ուժեղ, անդուր հոտով ձյութանման կղանքը կարող է ազդանշել մարսողական տրակտի վերին հատվածներում արնահոսության մասին։ Այդպիսի կղանքը նշանն է այն բանի, որ արնահոսությունը առնվազն մի քանի ժամ առաջ է սկսվել։
Կղանքում նկատված արյունը միշտ լուրջ առիթ է բժշկին այցելելու համար։ Համարվում է, որ աղիքի ստորին հատվածից եկող ալ կարմիր արյունը կապված չէ քաղցկեղի հետ, սակայն, ըստ էության, այդ հիվանդության ախտանիշ կարող է լինել կղանքի մեջ արյան ցանկացած հետք։
Բժշկի մոտ ստուգվելը առավել քան նպատակահարմար է, եթե արնահոսությունից բացի նկատվում է ցավ որովայնում, լուծ կամ փորկապություն, թուլություն, քաշի նվազում։
24.02.2020 Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
18.12.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
27.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
06.12.2022
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
05.12.2022
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
20.10.2022
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
20.09.2022
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
16.09.2022
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
30.08.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSDG1IG' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
